Որքա՞ն գումար են վաստակում Ռոնալդուն ու Մեսսին Instagram-ի յուրաքանչյուր գրառման դիմաց
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` հղում կատարելով Hopper HQ ընկերությանը, «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Instagram-ի իր էջում կատարած յուրաքանչյուր գովազդային գրառման դիմաց ստանում է 1.6 մլն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ` համաշխարհային աստղերի շրջանակում դա ամենաբարձր գումարն է։ Ռոնալդուն գովազդային գրառումներից ստացված շահույթի տեսանկյունից առաջին անգամ գլխավորել է ցանկը։
Հավելենք, որ Instagram-ի պատմության շրջանակում Ռոնալդուն առաջին մարդն է, ով հատել է 300 մլն հետևորդի սահմանագիծը։
Պորտուգալացի ֆուտբոլիստին հաջորդում է դերասան Դուեյն Ջոնսոնը (1.52 մլն եվրո) և երգչուհի Արիանա Գրանդեն, ով վաստակում է 1.51 մլն եվրո։
Բացի Ռոնալդուից, լավագույն տասնյակում ևս մեկ ֆուտբոլիստ կա։ Խոսքը Լեո Մեսսիի մասին է։ Նա զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը` յուրաքանչյուր գրառման դիմաց վաստակելով 1.1 մլն եվրո։
Հատկանշական է, որ հաջորդ մարզիկը, ով այս ցանկում ընդգրկված է, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարն է։ Նա վաստակում է 824 հազար եվրո և զբազեցնում է 16-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Instagram, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Նեյմար