Որակազրկում՝ եղբոր պատիվը պաշտպանելու համար?
Ինչպես տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը, «Տոտենհեմի» հենակետային կիսապաշտպան Էրիկ Դայերը որակազրկվել է չորս խաղով։
26-ամյա կիսապաշտպանը որակազրկվել է այն բանի համար, որ սույն թվականի մարտին Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակում «Նորվիչի» (1:1, 11 մ՝ 2։3) դեմ կայացած խաղից հետո բարձրացել է տրիբունա՝ երկրպագուներ հետ հաշիվները պարզելու։ Բանն այն է, որ երկրպագուները հանդիպման ընթացքում վիրավորական արտահայտություններ էին թույլ տվել Դայերի կրտսեր եղբոր և ընտանիքի մյուս անդամների նկատմամբ։ Դայերը փորձել է պաշպտնել եղբոր պատիվը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դայերը մեղադրվել է ոչ օրինակելի վարքի համար, որը պարունակում է նաև ագրեսիա և բռնության նշաններ։ Նա նաև տուգանվել է 40 հազար ֆունտով։
# Էրիկ Դայեր, Նորվիչ, Տոտենհեմ