«Ով չի լացում, նա չի ուտում». Էլչեի Ֆուտբոլիստն ակնարկել է, որ Բարսելոնայի դարպասին չի նշանակվել ակնհայտ 11-մետրանոց🎥
Իսպանական Լա լիգայի 27-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկակվելիս 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Էլչեի» նկատմամբ։
Այդ խաղում դրվագներից մեկում կատալոնական ակումբի եզրային պաշտպան Ժորդի Ալբան սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, սակայն հանդիպման գլխավորվ մրցավար Մարիո Մելերո Լոպեսը «բլաուգրանայի» դարպասին չնշանակեց 11-մետրանոց, քանի որ, ըստ նրա, Ալբայի ձեռքը եղել է «բնական» դիրքում։
Հանդիպումից հետո «Էլչեի» հարձակվող Պերե Միլիան Twitter-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ «Բարսելոնայի» դարպասին չի նշանակվել ակնհայտ 11-մետրանոց.
«Ձեռքը «բնական» դիրքում է!
Իսպանական ասածցվածը երբեք չի ստում. «Ով չի լացում, նա չի ուտում»,- գրել է Միլիան։
Հավելենք, որ «Բարսելոնան» «Էլչեին» հաղթել է 84-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ, որն իր ակտիվում գրանցեց Մեմֆիս Դեպայը` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլչե, Ժորդի Ալբա, Պերե Միլիա