«Ոսկե գնդակ-2023»-ի արդյունքներն` ըստ  ստացած միավորների

«Ոսկե գնդակ-2023»-ի արդյունքներն` ըստ ստացած միավորների

04/11/2023 - 12:18

Հեղինակավոր France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ-2023»-ի արդյունքներն` ըստ ֆուտբոլիստների ստացած միավորների։

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

  1. Լեո Մեսսի («Ինտեր Մայամի», Արգենտինա) – 462 միավոր
  2. Էրլինգ Հոլանդ («Ման. Սիթի», Նորվեգիա) – 357
  3. Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) – 270
  4. Կևին դե Բրոյնե («Ման. Սիթի», Բելգիա) – 100
  5. Ռոդրի («Ման. Սիթի», Իսպանիա) – 57
  6. Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) – 49
  7. Խուլիան Ալվարես («Ման. Սիթի», Արգենտինա) – 28
  8. Վիկտոր Օսիմեն («Նապոլի», Նիգերիա) – 24
  9. Բերնարդու Սիլվա («Ման. Սիթի», Պորտուգալիա) – 20
  10. Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա) – 19

Նշենք, որ Ջամալ Մուսիալան («Բավարիա», Գերմանիա), Նիկոլո Բարելան («Ինտեր», Իտալիա), Ռանդալ Կոլո Մուանին (ՊՍԺ, Ֆրանսիա), Մարտին Էդեգորը («Արսենալ», Նորվեգիա) և Ռուբեն Դիաշը («Ման. Սիթի», Պորտուգալիա) քվեարկության արդյունքում չեն ստացել որևէ ձայն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023