«Ոսկե գնդակ-2023»-ի արդյունքներն` ըստ ստացած միավորների
Հեղինակավոր France Football պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ-2023»-ի արդյունքներն` ըստ ֆուտբոլիստների ստացած միավորների։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Լեո Մեսսի («Ինտեր Մայամի», Արգենտինա) – 462 միավոր
- Էրլինգ Հոլանդ («Ման. Սիթի», Նորվեգիա) – 357
- Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) – 270
- Կևին դե Բրոյնե («Ման. Սիթի», Բելգիա) – 100
- Ռոդրի («Ման. Սիթի», Իսպանիա) – 57
- Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա) – 49
- Խուլիան Ալվարես («Ման. Սիթի», Արգենտինա) – 28
- Վիկտոր Օսիմեն («Նապոլի», Նիգերիա) – 24
- Բերնարդու Սիլվա («Ման. Սիթի», Պորտուգալիա) – 20
- Լուկա Մոդրիչ («Ռեալ Մադրիդ», Խորվաթիա) – 19
Նշենք, որ Ջամալ Մուսիալան («Բավարիա», Գերմանիա), Նիկոլո Բարելան («Ինտեր», Իտալիա), Ռանդալ Կոլո Մուանին (ՊՍԺ, Ֆրանսիա), Մարտին Էդեգորը («Արսենալ», Նորվեգիա) և Ռուբեն Դիաշը («Ման. Սիթի», Պորտուգալիա) քվեարկության արդյունքում չեն ստացել որևէ ձայն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, France Football, Էրլինգ Հալանդ, Լեո Մեսսի, Լուկա-Մոդրիչ, Խուլիան Ալվարես, Կևին դե Բրոյնե, Կիլիան-Մբապե, Ոսկե-գնդակ, Ռոդրի, Վիկտոր Օսիմեն, Վինիսիուս