«Ոսկե գնդակ». Դեմբելեն 1995թ. ի վեր լավագույն ցուցանիշն է գրանցել
ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն դարձել է «Ոսկե գնդակի» դափնեկիր ու 1995թ. ի վեր լավագույն արդյունքը գրանցել, հայտնում է Stats du Foot-ը։
Ֆրանսիացին անհատական ամենահեղինակավոր մրցանակին արժանացել է առաջին իսկ փորձից։ Նա առաջին անգամ էր նոմինացվել մրցանակին։
Նախորդ անգամ նման ցուցանիշ 1995 թվականին գրանցել էր լեգենդար Ջորջ Վեան, որը, նույնպես, առաջին անգամ նոմինացվելով, արժանացել է «Ոսկե գնդակին»։
28-ամյա Դեմբելեն քվեարկության արդյունքում առաջ է անցել «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ballon d'Or, Ոսկե-գնդակ, Ուսման-Դեմբելե, Ջորջ Վեա