Ոչ-ոքի Գյումրիում. Շիրակ – Ալաշկերտ՝ 1:1
Վերսկսվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը:
24-րդ տուրի մեկնարկային տուրում «Շիրակը» հյուրընկալել էր «Ալաշկերտին»: Հանդիպումը պետք է կայանար Գյումրիի «Քաղաքային» ստադիոնում, բայց ձնով ծածկված լինելու պատճառով խաղը տեղափոխվել է քաղաքի ակադեմիա: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1:
Հանդիպման 10-րդ րոպեին Արթուր Եդիգարյանը բացել է հաշիվը: Գյումրեցիները պատասխան գոլը խփել են 68-րդ րոպեին. Հենրի Ավագյանի դարպասը գրավել է Արամ Մուրադյանը:
«Ալաշկերտը» այս ոչ-ոքիից հետո վաստակում է 37 միավոր՝ շրջանցելով «Փյունիկին», իսկ «Շիրակը» 28 միավորով մոտենում է «Լոռիին»:
# Ալաշկերտ, Բարձրագույն-խումբ, Հայաստանի-առաջնություն, Շիրակ