«Ոչինչ չգիտեմ այդ մասին». Ականջիի պատասխանը Ռոմանոյին 📸
Աշխարհահռչակ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն անախորժ իրավիճակում է հայտնվել։
Ռոմանոն սոցցանցերում տեղեկություն է հայտնել, թե «Գալաթասարայը» մոտ է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջիին ձեռք բերելուն։
Ինսայդերը գրել է, որ մանկունիական գրանդն ընդունել է թուրքական ակումբի 15 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկը։
Այդուհանդերձ, շվեյցարացի ֆուտբոլիստը, տեսնելով Ռոմանոյի հայտարարությունը, այդ գրառման մեկնաբանություններում գրել է.
«Ոչինչ չգիտեմ այդ մասին»։
30-ամյա ֆուտբոլիստի մեկնաբանությունից հետո Ռոմանոն հեռացրել է հրապարակումը։ Այն դեռ հասանելի է միայն 32-ամյա ինսայդերի Threads սոցցանցի էջում։
Ականջին «Մանչեսթեր Սիթիում» է 2022 թ. սեպտեմբերից, 136 խաղում 5 գոլ է խփել, կատարել 3 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
