Ողբերգություն Ռիգայում. Հայաստանի հավաքականը պարտվեց Լատվիային🎥

Ողբերգություն Ռիգայում. Հայաստանի հավաքականը պարտվեց Լատվիային🎥

12/10/2023 - 21:49

Եվրո-2024-ի որակավորկան փուլի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը D խմբի շրջանակում Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Լատվիայի ընտրանու դեմ։

Ցավոք, մեր ընտրանին անչափ անհաջող հանդիպում անցկացրեց` պարտվելով 0:2 հաշվով։

Լատվիայի հավաքականին հաղթանակ պարգևեցին Յանիս Իկանուիեկի ու Դանիել Բալոդիի խփած գոլերը։

Նշենք, որ 53-րդ րոպեից տանտերերը խաղում էին 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվեց Մարչիս Օսը։

D խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

Խորվաթիա – Թուրքիա

Այս հանդիպումից հետո խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Խորվաթիա (անցկացրած 4 խաղ) – 10 միավոր
  2. Թուրքիա (անցկացրած 5 խաղ) – 10 միավոր
  3. Հայաստան (անցկացրած 6 խաղ) – 7 միավոր
  4. Ուելս (անցկացրած 5 խաղ) – 7 միավոր
  5. Լատվիա (անցկացրած 6 խաղ) – 3 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023