Ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատ գոլային պահերը ստեղծել թոփ-5 լիգաներում 2020/21 մրցաշրջանում

Ո՞ր ֆուտբոլիստներն են ամենաշատ գոլային պահերը ստեղծել թոփ-5 լիգաներում 2020/21 մրցաշրջանում

24/12/2020 - 22:56

Իտալական Ա սերիայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Միլանը» գերդրամատիկ պայքարում 3։2 հաշվով հաղթեց «Լացիոյին»՝ հաղթական գոլը խփելով 90+2-րդ րոպեպին, որի հեղինակը դարձավ Թեո Էրնանդեսը։

Այդ խաղում միլանյան ակումբի հաղթանակին մեծապես նպաստեղ կիսապաշտպան Հական Չալհանօղլուն, ով դարձավ գոլի և գոլայինփ փոխանցման հեղինակ։

«Լացիոյի» դեմ կայացած խաղից հետո Squawka Football-ը հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել։ Պարզվում է՝ թուրք կիսապաշտպանը թոփ-5 առաջնությունների շրջանակում 2020/21 մրցաշրջանի ընթացքում մինչ այս պահը ստեղծել է ամենաշատ գոլային պահերը։ 26-ամյա ֆուտբոլիստը ստեղծել է 53 գոլային պահ։

Նրան հաջորդում են Ջեք Գրիլիշը («Աստոն Վիլլա», 43 գոլային պահ), Բրունո Ֆերնանդեշը («Մանչեսթեր Յունայթեդ», 41), Մեմֆիս Դեպայը («Լիոն», 41) և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն, ով ստեղծել է 40 գոլային պահ։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023