ԿԼ. Ո՞ր զույգի հաղթողի դեմ է խաղալու Ալաշկերտը, եթե պարտվի Կայրաթին
Ինչպես տեղեկանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, օգոստոսի 2-ին Նիոնում կայացել է Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում պարզ է դարձել նաև, որ եթե «Ալաշկերտը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում չհաղթահարի «Կայրաթի» արգելքը, ապա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի «Լինֆիլդ» (Հյ.Իռլանդիա) – «Ֆոլա Էշ» (Լյուքսեմբուրգ) զույգի հաղթողի դեմ։
Հավելենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կայանալու են օգոստոսի 19-ին, իսկ պատասխանները` 26-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալաշկերտ, Եվրոպա-լիգա, Լինֆիլդ, Կայրաթ, Կոնֆերենցիաների լիգա, Ֆոլա