Ո՞վ է ՀՖՖ հավանական նոր նախագահը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Դեկտեմբերի 23-ին կայանալու է ՀՖՖ ընդհանուր ժողովը, որի արդյունքում ընտրվելու է նոր գործկոմ և Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ: Մեր աղբյուրները պնդում են, որ ՀՖՖ նախագահի ամենահավանանական թեկնածուն Լոռի ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Թովմաս Գրիգորյանն է:
Մեր աղբյուները պնդում են նաև, որ ֆուտբոլային աշխարհի ներայացուցիչների մեծ մասի թեկնածությունը կանգնել է Գրիգորյանի վրա, քանզի ֆուտբոլային և ֆինանսապես կայացած մարդ լինելուց զատ՝ Գրիգորյանը լավ հարաբերություններ ունի իշխանության տարբեր թևերի հետ, իսկ դա կարևոր հանգամանք է, քանզի ֆուտբոլայն գործունեությունը ենթադրում է անընդհատ շփումներ ու օպերատիվ լուծում պահանջող հարցեր սկսած արտգործնախարարության վերջացրած տեղական իշխանությունների մակարդակներում: Թույլ ու կապեր չունեցող մարդը ֆեդերցիայի նախագահ չի կարող լինել, ինչքան էլ սիրուն-սիրուն խոսի, հավելեց մեր զրուցակիցներից մեկը»:
Interfootball-ի ողջ անձնակազմի անունից ցանկանում ենք հավելել, որ չի կարող ՀՖՖ-ն գլխավորել մի մարդ, ով հայ ֆուտբոլիստին կապիկ է անվանում, այնուհետեւ հայհոյում նրան։
Հիշեցնենք, որ վերջերս հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հայտարարել էր, որ այս մարդը հրապարակավ անհարգալից վերաբերմունք է ցույց տվել մրցակցի խաղացողների հանդեպ։ Միջադեպը տեղի է ունեցել «Լոռի» – «Փյունիկ» հանդիպման ժամանակ։
# Թովմաս Գրիգորյան, ՀՖՖ