Ո՞վ է իրականում Նյուքասլի նոր սեփականատերը և ի՞նչ նպատակով է ներխուժում ԱՊԼ
«Նյուքասլի» «տանջված» երկրպագուներն ակումբի վաճառքին ավելի շատ են սպասել, քան տիտղոսենրին։ Մայքլ Էշլիի ղեկավարման 13 տարիների ընթացքում ակումբն ինչեր ասես, որ չի տեսել․ ֆինանսական անկայուն վիճակ, առաջատարների վաճառք, անիմաստ տրանսֆերներ, ինչպես նաև պայքար տեղը ԱՊԼ-ում պահելու համար և նահանջ դեպի Չեմպիոնշիփ։ Զարմանալի չէ, որ անգլիացի միլիարդատիրոջ ակումբը վաճառելու միտքը «կաչաղակների» երկրպագուներն ընդունեցին մեծ ոգևորությամբ, սակայն նոր սեփականտիրոջ անունն ու հեղինակությունը նրանց մոտ նոր հարցեր առաջացրեց։
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը (PIF) սույն թվականի ապրիլի վերջին ավարտին կհասցնի «Նյուքասլի» ձեռքբերման գործընթացը, իսկ Պրեմիեր լիգայի ղեկվարությունն արդեն թույլատրել է հիմնադրամին 343 մլն եվրոյի դիմաց այն իրականացնել:
Սակայն, բանն այն է, որ աղբյուրը մի շարք հակասական տեղեկություններ է տրամադրել «կաչաղակաների» հավանական նոր սեփականտիրոջ մասին։ Ակումբի նոր սեփականատերը լինելու է Սաուդյան Արաբիայի գահի իրավահաջորդը՝ արքայազն Մոհամեդ բին Սալմանը։ Սալմանին միջզգային հանրությունը բազմիցս մեղադրել է բռնության և մարդու իրավունքների խախտման համար, այդ իսկ պատճառով որոշ լրագրող նրա՝ Պրեմիեր լիգայի շուկա դուրս գալը համարում են քաղաքական քայլ, որպեսզի եվրոպական բիզնեսի ոլորտում հեղինակություն ձեռք բերի և կարողանա այդ ոլորտում երկիրը պատշաճ ներկայացնել Քաթարի և ԱՄԷ-ի հետ պայքարում։
Մերձավոր Արևելքի նավթային տերությունների ղեկավարների գործելաոճի էթիկան կասկածներ է առաջացնում շատ փորձագետների համար։ 2008 թվականին Abu Dhabi United Group ներդրումային հիմնադրամը շեյխ Մանսուրի գլխավորությամբ ձեռք բերեց «Մաչեսթեր Սիթին», իսկ 2011 թվանաին Qatar Sports Investments-ը՝ ՊՍԺ-ն, սակայն այդ ժամանակ տվյալ գործարքներն այդքան կասկած չէին հարուցում և չէին գրավում մարդկության ուշադրությունը։ Այդ պահից ի վեր արաբական հսկաների` եվրոպական սպորտ ներխուժումը բազմաթիվ սկանդալների պատճառ է դարձել։
Օրինակ՝ 2019 թվականին նոյեմբերին «Լիվերպուլը» ցուցադրաբար հրաժարվեց Քաթարում գիշերել Marsa Malaz Kempinski հյուրանոցում, քանի որ նշվում էր, որ հյուրանոցի սեփականատերերը մարդկային լուրջ իրավախախտումներ են իրենց թույլ տալիս։ The Guardian պարբերականը հետազոտություն էր անցկացրել և պարզել, որ հյուրանոցի աշխատակիցներին նվազագույն աշխատավարձից էլ պակաս են վճարում (10 եվրոյից պակաս), իսկ, դրան զուգահեռ, բառի ուղիղ իմաստով, նրանց տանջում էին ողջ օրը։ Դեկտեմբերին Քաթարում պետք է տեղի ունենար Աշխարհի ակումբային առաջնությունը, և «Լիվերպուլը» նախընտրեց գիշերել ավելի «թափանցիկ» անցյալ ունեցող հյուրանոցում։
Ինչպես տեղեկացնում է Amnesty International -ի բրիտանական բաժնի ղեկավար Ֆելիքս Ջեյքենսը, Սաուդյան Արաբիայում արքայազնի պատճառով մի շարք մարդիկ լուրջ բռնաճնշումների և մահապտժի են ենթարկվել նրա ձեռքով, իսկ ոմանք էլ հայնտվել են բանտում։
Ջամալ Հաշոգին գրող և լրագրող էր, ով ակտիվ քննադատության էր ենթարկում Մոհամեդ բին Սալմանին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ 2018 թվականի հոկտեմբերին Հաշոգին ժամանեց Թուրքիայում Սաուդյան Արաբիայի դեսպանության շենք և այլևս դուրս չեկավ այնտեղից, ավելի ճիշտ` դուրս եկավ, սակայն նա հետագայում մի շարք այլ մարդկանց հետ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկվեց։
Թուրքական ոստիկանությունը հետագայում հայտարարեց, որ Սաուդյան Արաբիայի գործակալներն ընդդմիադիր գործչին լուրջ տանջանքների են ենթարկել, իսկ իրենք՝ արաբները, այդ ամենը բացատրում էին, թե դեսպանությունում անծանոնթների միջև ծեծկռտուք է սկսվել, որին մասնակցել է նաև Հաշոգին։
Հաջորդ դեպքը, որը կրկին կապվում է բին Սալմանի հետ, կապված է այլախոհ և ակտիվիստ Լյուջեն Ալ-Հազլյուլի նկատմամբ բռնաճշումները և հետապնդումների հետ։ 2014 թվակնաին Սաուդյան Արաբիայում կանանց դեռևս չէին թույլատրում մեքենա վարել և Հազլյուլին ձերբակալեցին՝ նստեցնելով բանտ։ Ճիշտ է՝ երկու ասմիս անց նրան բաց թողեցին, սակայն 2017 թվականին նրան կրկին ձերբակալեցին` առանց որևէ լուրջ պատճառի։ Նա արդեն 3 տարի է բանտում է։ Հազլյուլին չեն թույլատրում նույնիսկ կապվել որևէ փաստաբանի հետ։
«Պետք է ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը և լինել իրատես։ Սաուդյան Արաբիան փորձում է օգտագործել Պրեմիեր լիգայի փառքն ու հեղինակությունը, որպեսզի հասարակության շրջանակում սկսի շեղել սարսափելի իրադարձությունները, որոնք կատարվում են այդ երկրում»,- ավելացրել է Ջեյքենսը։
Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամը ձևականորեն գործում է որպես առանձին կազմակերպություն, սակայն նրա ղեկավարը համարվում է Մոհամեդ բին Սալմանը, ով չի թողնում որևէ կասկած, որ Սալմանը «Նյուքասլը» ձեռք է բերում նաև քաղաքական դրդապատճառներից ելնեով։ Մինչ «Նյուքասլը» ձեռք բերելը, արաբական թագի ժառանգորդը փորձել է ձեռք բերել նույնիսկ «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն Գլեյզերների ընտանիքը, անհավանական գին սահմանեց ակումբի համար։ Նրանք ակումբի վաճառքից ցանկանում էին նվազագույնը վաստակել 4,5 մլրդ եվրո։
Ամանդա Սթեյվլին, ով 2008 թվականին Abu Dhabi United Group ընկերությանն օգնեց ձեռք բերել «Մանչեսթեր Սիթին», Սաուդյան Արաբիայի արքայազնին առաջարկեց ձեռք բերել «Նյուքասլը»։ Ներկայումս Սթեյվլին աշխատում է հենց արքայազնի ներդրումային ընկերությունում։
Խնդիրն այն է, որ «Նյուքասլի» հեղինակությունը կատարյալ տարբերակ է արքայազնի համար, քանի որ մի կողմից «կաչաղակները» հարուստ պատմություն ունեն և գերազանցում են բազմաթիվ ավելի թույլ ակումբների, իսկ մյուս կողմից ակումբի երկրպագուներն այնքան էին հոգնել Մայքլ Էշլիից, որ պատրաստ են անտեսել նոր սեփականատիրոջ վատ հեղինակությունը, եթե նոր սեփականատերը ակումբին բարձրացնի նոր մակարդակի վրա։
«Հաշոգիի դաժան սպանությունը վերջնականապես ոչնչացրեց Սաուդյան Արաբիայի հեղիանկությունը։ Նրանք փորձում են անել ամեն ինչ, որպեսզի վերականգնեն երկրի հեղինակությունը։ Ինչպես Քաթարը և Արաբական Միացյալ Էմիրությունները, սաուդիտները նույնպես հասկացել են, որ սպորտը դրա համար կատարյալ հարթակ է»,- բացատրում է Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի փորձագետ Քորթին Ֆրիրը, ում խոսքերը մեջբերում է The Independent-ը։
Մոհամեդ բին Սալմանի՝ «Նյուքասլը» ձեռք բերելու քաղաքական ենթատեքստի մասին է խոսում նաև քաթարյան համաշխարհային մեդիամագնատ beIN հեռուստաընկերության բողոք-հայտը։ beIN-ի ղեկավարությունը դիմել էր ԱՊԼ-ին՝ պահանջելով որպեսզի արգելք դնի այդ գործարքի վրա։ Բանն այն է, որ Սաուդյան Արաբիայում ԱՊԼ-ի հանդիպումները ցուցադրում է beoutQ հեռուստաընկերությունը, որը Քաթարում համարվում է կեղծ (fake) հեռուստաընկերություն։
««Նյուքասլի» հավանական նոր գնորդը ԱՊԼ-ին կհասցի ոչ միայն ֆինասնսական խոշոր վնաս, այլև նրանց անօրինական գործունեությունը թույլ չի տա Պրեմիեր լիգային շարունակել զարգացումը»,- նշվում է beIN Media Group-ի ղեկավար Յուսուֆ Ալ-Օբայդլիի նամակում, որն ուղարկվել է ԱՊԼ-ի ղեկավարությանը։
The Guardian-ի տեղեկություններով beIN-ի ղեկավարները սերտ կապեր ունեն ՊՍԺ-ի ղեկավարության հետ, մասնավորապես՝ ակումբի սեփականատեր Թամիմ բին համադ Ալ Թանիի հետ։
Չնայած Սաուդյան Արաբիայի ղեկավարների մասին ներկայացրած հակասական գործունեությանը և beIN-ի բողոք-հայտին, բրիտանացի բազմաթիվ փորձագետներ և լրագրողներ համոզված են, որ Պրեմիեր լիգայի ղեկավարները ֆուտբոլի հոգու համար պայքարում պարտվել է նույնիսկ այն սկսելուց առաջ, և գործնականում անգլիացները սաուդիտներին մերժելու որևէ պատճառ չեն ունեցել, քանի Պրեմիեր լիգան նույնպես շահագրգռված է նոր ներդրողների հետ համագործակցելու գաղափարին և ստիպված է մտնել քաղաքական խաղերի մեջ։
Եթե Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մերժեր Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամին, ապա առաջին հերթին դա մեծ վնաս կհասցներ առաջինը Մեծ Բրիտանիային, երկրորդ հերթին՝ հենց Պրեմիեր լիգային, և այդ ամենը հավասար կլիներ նրան, որ Պրեմիեր Լիգայի ղեկավարությունը Մոհամեդ բին Սալմանին մեղադրում է Ջամալ Հաշոգիի սպանության համար։
Եթե, ի վերջո, ԱՊԼ-ի ղեկավարությունը թույլ տա բին Սալմանին ձեռք բերել «Նյուքասլը», ապա ակումբի բազմաթիվ երկրպագուներ այլևս իրավունք չեն ունենա բողոքել որևէ բանից, քանի նրանք հաջողությունների և հաղթանակների ծարավ են։ Արդեն հիմա բազմաթիվ տեղեկություններ են տարածվել, որ ակումբը արաբ ներդրողների ժամանալուն պես առաջին քայլը, որը կձեռնարի, թոփ մասնագետ հրավիրելն է։ Նշվում է, որ ակումբն արդեն բանակցում է Մասիմիլանո Ալեգրիի, Մաուրիսիո Պոչետինոյի և Ռաֆա Բենիտեսի հետ։ Նույնիսկ այն միտքը, որ «կաչաղակները» կարող են ունենալ այդպիսի աստղային մարզիչներից որևէ մեկին, կարող է բարձրացնել նաև խաղացողների հոգեբանական մակարդակը։
ԴԺվար է կանխատեսել, թե ԱՊԼ-ում ինչպես կփոխվի դրվածքը, երբ «Նյուքասլը» պաշտոնապես ունենա նոր սեփականատեր, սակայն մեկ բան ակնհայտ է․ «ֆուտբոլում տեղ չկա քաղաքականության համար» արտահայտությունը երբեք այսքան հեռու չի եղել իրականությունից։ Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլային առաջնությունն արդեն քիչ-քիչ վերածվում է գլոբալ հակամարտությունների էպիկենտրոնի, որտեղ յուրաքանչյուրը մտածում են միայն շահույթ ունենալու մասին՝ փորձելով ջրից դուրս գալ չոր։ Պրեմիեր լիգայի ղեկավարությունը հետարքրքված է նոր ներդրողներով, ովքեր Քաթարի և ԱՄԷ-ի հետ մրցունակ լինելու համար փորձում են ներխուժել եվրոպական շուկա՝ փորձելով ոչ միայն բարձրացնել իրենց երկրի հեղինակությունը, այլև փորձում են կոծկել շատ սարսափելի երևույթներ, որոնք տեղի ունենում Սաուդյան Արաբիայում։ Թե՛ տեսականորեն և թե՛ գործնականում այդ գործարքը ձեռնտու է նաև «Նյուքասլի» երկրպագուներին, քանի որ նրանք տարիներ շարունակ որևէ հաղթանակի երես չեն տեսել և այս ամենից կարելի է անել միայն մեկ հետևություն, որ մաքուր ֆուտբոլային որոշումները մնացել են անցյալում․ այժմ շատ բաներ կապվում է միայն քաղաքական շահերի և շահույթ ունենալու հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մայքլ Էշլի, Մոհամեդ բին Սալման, Նյուքասլ