Ո՞վ է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի ամենաարագավազ ֆուտբոլիստը
«Լեսթերի» կենտրոնական պաշտպան Չալգար Սոյունջուն անգլիական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի ամենաարգավազ խաղացողն է։
23-ամյա ֆուտբոլիստը զարգացրել է 37,49 կմ/ժ արագություն և գերազանցել է նախորդ մրցաշրջանի ամենաարագավազ խաղացողի արդյունքը։ 2018/19 մրցաշրջանում լավագույնը եղել է «Ֆուլհեմի» պաշտպան Թիմոտի Ֆոսու-Մենսան՝ 33,8 կմ/ժ արագությամբ։
Ընթացիկ մրցաշրջանում երկրորդ լավագույն արդյունքը ցույց է տվել «Սաութհեմպտոնի» 32-ամյա հարձակվող Շեյն Լոնգը, ով 16-րդ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում զարգացրել է 37,33 կմ/ժ արաություն։
Լավագույն հնգյակում են հայտնվել նաև «Մանչեսթեր Սիթիի» երկու ֆուտբոլիստ։ Ֆիլ Ֆոդենը զարգացրել է 37,17 կմ/ժ, իսկ Կայել Վոլքերը 36,85 կմ/ժ արագություն։
# ԱՊԼ, Լեսթեր, Չալգար Սոյունջու