Շևչենկոն շուտով կգլխավորի Ա սերիան ներկայացնող ակումբը
Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն, ամենայն հավանականությամբ, շուտով կստանձնի «Ջենոայի» գլխավոր մարզչի պաշտոնը։
«Ջենոան» վերջերս նոր սեփականատեր ունեցավ, ով պատրաստվում է պաշտոնանկ անել ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Դավիդե Բալարդինիին։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն, «Ջենոան» գլխավորելու ամենահավանական թեկնածուն Անդրեյ Շևչենկոն է։
Ֆաբրիցիո Ռոմանոն էլ հայտնում է, որ ջենովական ակումբը բանակցություններ է վարում 45-ամյա մասնագետի հետ, որոնք բավական հաջող են ընթանում։
Նշվում է, որ «Ջենոան» պատրաստ է Շևչենկոյին պայմանագիր առաջարկել մինչև 2023 թ. հունիսի 30-ը, որը կունենա ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։ Ուկրաինացի մասնագետի աշխատավարձը կկազմի 1.8 մլն եվրո։
Սպասվում է, որ Շևայի նշանակումը տեղի կունենա առաջիկա ժամերին։ «Ջենոան» ցանկանում է նրան նշանակել նախքան հավաքականների խաղերով պայմանավորցած դադարը, որպեսզի վերջինս հասցնի թիմին պատրաստել նոյեմբերի 21-ին «Ռոմայի» դեմ կայանալիք հանդիպմանը։
Հավելենք, որ «Ջենոան» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 12 խաղից հետո վաստակել է ընդամենը 9 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ Անդրեյ Շևչենկոն 2016-2021 թթ. մարզել է Ուկրաինայի հավաքականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Անդրեյ-Շևչենկո, Ջենոա, տրանսֆերներ