Շևչենկոն պայմանագիր է համաձայնեցրել եվրոպական հավաքականներից մեկի հետ
Tribuna.com-ը, հղում կատարելով vZbirna-ին, հայտնում է, որ Անդրեյ Շևչենկոն համաձայնել է գլխավորել Ուկրաինայի հավաքականը։
Աղբյուրի փոխանցմամբ` Լեհաստանի ֆուտբոլային միությունն ու ուրկարինացի մասնագետն արդեն պայմանագիր են համաձայնեցրել։
Սպասվում է, որ 45-ամյա մասնագետի տարեկան աշխատավարձը կկազմի 2.5 մլն եվրո, որի մասը կվճարի Լեհաստանի ֆուտբոլային միությունը, իսկ մյուս մասը` հովանավորները։
Հաղորդվում է, որ Լեհաստանի ֆուտբոլային միությունը հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնելու է հունվարի 31-ին, սակայն դեռևս պետք է լուծել Շևչենկոյի` «Ջենոայի» հետ գործող պայմանագիրը խզելու հարցը։
Անդրեյ Շևչենկոն մինչև 2024 թ. հունիսի 30-ը պայմանագիր ունի «Ջենոայի» հետ և դեռևս աշխատացարձ է ստանում, սակայն հունվարի 15-ին հեռացվել է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից։
Հիշեցնենք, որ Շևչենկոն հավաքականների մակարդակով աշխատելու փորձ արդեն ունի, քանի որ 2016-2021 թթ. մարզել է Ուկրաինայի ընտրանին։
Հավելենք, որ 2021 թ. դեկտեմբերի 29-ից Լեհաստանի հավաքականը գլխավոր մարզիչ չունի։ «Սպիտակ արծիվենրին» գլխավորող Պաուլո Սոուզան բրազիլական «Ֆլամենգոն» գլլավորելու նպատակով հեռացավ զբաղեցրած պաշտոնից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեյ-Շևչենկո, Լեհաստանի հավաքական, Լեհաստանի ֆուտբոլային միություն, Պաուլո Սոուզա, Ջենոա, տրանսֆերներ