Շևչենկոն, հնարավոր է, գլխավորի Թուրքիայի հավաքականը
Ինչպես տեղեկացնում է Kicker-ը, Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր Անդրեյ Շևչենիոն, հնարավոր է, նույն պաշտոնը ստանձնի Թուրքիայի ազգային թիմում։
Աղբյուրի փոխանցմամբ` Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում է նաև գերմանացի մասնագետ Շտեֆան Կունցը։
Ավելի վաղ իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան տեղեկացրել էր, որ ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող երեք ակումբներ հետաքրքրված են Շևչենկոյի ծառայություններով, որոնք բանակցություններ են վարում ուկրաինացի մասնագետի հետ։
Հիշեցնենք, որ աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 6-րդ տուրի շրջանակում Հոլանդիայի հավաքականից կրած 1:6 հաշվով պարտությունից հետո Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնանկ արեց գլխավոր մարզիչ Շյոնել Գյունեշին։
Ինչ վերաբերում է Անդրեյ Շևչենկոյին, ապա 44-ամյա մասնագետն Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացել է օգոստոսի 1-ին, որը մարզում էր 2016 թվականից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Անդրեյ-Շևչենկո, Թուրքիայի հավաքական, Հոլանդիայի հավաքական, ՄԼՍ, Նիկոլո Սկիրա, Շյոնել Գյունեշ, Շտեֆան Կունց, Ուկրաինայի հավաքական