Շրջադարձ հարվածով ֆանտաստիկ գոլ Դեպորտիվոյի ֆուտբոլիստի կողմից?
Իսպանական Սեգունդայի 38-րդ տուրի շրջանակում «Դեպորտիվոն» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Ուեսկայի» նկատմամբ։
Հանդիպման 43-րդ րոպեին «սուպերդեպորի» կազմում սուպեր գոլի հեղինակ դարձավ տանտերերի հարձակվող Քրիստիան Սանթոսը, ով ձախ եզրից բարձրից փոխանցում ստացավ և առանց վարանելու գնդակը շրջադարձ հարվածով գրավեց մրցակցի դարպասի մոտակա վերին անկյունը։
Այնպես ստացվեց, որ Քրիստիան Սանթոսի այդ գոլը դարձավ հաղթական, իսկ «Դեպորը» հաղթեց 2։1 հաշվով։
Ցավոք, «Դեպորտիվոն» Սեգունդայի ավարտից 4 տուր առաջ գրեթե հնարավորություն չունի նվաճել Լա լիգայի ուղեգիր, քանի որ 48 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը, իսկ փլեյ-օֆֆ փուլին մասնակցելու հնարավորություն տվող 6-րդ տեղը զբաղեցնող «Ժիրոնային» զիջում է 7 միավոր։ «Ուեսկան» 61 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ պայքարելով Լա լիգայի ուղիղ ուղեգիր ձեռք բերելու համար։
# Դեպորտիվո, Ժիրոնա, Ուեսկա, Սեգունդա, Քրիստիան Սանթոս