Շրջադարձ հարվածով խփած անհավանական գոլը ոչ-ոքի է պարգևել «Բրայթոնին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի վերջին խաղում «Բրայթոնը» «Ամեքս» ստադիոնում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Բորնմութի» հետ։
Տանտերերը պարտությունից խուսափեցին 90+1-րդ րոպեին. շրջադարձ հարվածով անհավանական գոլ խփեց հույն հարձակվող Խարալամբոս Կոստուլասը։
18-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարպասի գրամվմամբ աչքի ընկավ երկրորդ անգամ։
«Բրայթոնը» 30 միավորով 12-րդն է, «Բորնմութը»` 27 միավորով 15-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml