Շտուտգարտն իրականացրել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը
Գերմանիայի փոխչեմպիոն «Շտուտգարտն» իրականացրել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։
«Շվաբների» մամուլի ծառայությունը գրում է, որ ակումբը ձեռք է բերել «Աուգսբուրգի» հարձակվող Էրմեդին Դեմիրավիչին և նրա հետ մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել։
Ըստ Transfermarkt-ի` «Շտուտգարտը» բոսնիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 21 մլն եվրո։ Այդ գործարքը դարձել է ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։ Դեմիրովիչի տրանսֆերը գերազանցել է արգենտինացի վինգեր Նիկոլաս Գոնսալեսի ռեկորդը։ «Շտուտգարտը» 2018 թ. ամռանը Գոնսալոսի տեղափոխության համար «Արգենտինոս Խունիորսին» վճարել է 11 մլն եվրո։
Էրմեդին Սեմիրովիչը Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանում 33 խաղում խփել է 15 գոլ, կատարել 9 ասիստ։
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում Սեբաստիան Հյոնեսի գլխավորած «Շտուտգարտը» 73 միավորով դարձել է փոխչեմպիոն և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աուգսբուրգ, Բունդեսլիգա, Էրմեդին Դեմիրովիչ, Շտուտգարտ, տրանսֆերներ