«Շտուտգարտը» 28 տարի անց դարձավ Գերմանիայի գավաթակիր 🎥

«Շտուտգարտը» 28 տարի անց դարձավ Գերմանիայի գավաթակիր 🎥

24/05/2025 - 23:59

Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Շտուգարտն» ու Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող Բիլեֆելդի «Արմինիայի» դեմ։

«Շտուտգարտը» տպավորիչ հանդիպում անցկացրեց և գոլառատ խաղում հաղթեց 4:2 հաշվով։

Սեբաստիան Հյոնեսի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Էնցո Միյոն, մեկական գոլ խփեցին Նիկ Վոլթեմադեն ու Դենիս Ունդավը։ «Արմինիայի» հեղինակության գնդակը խփեց Յուլիան Կանիան, իսկ մրցակցի պաշտպան Ջոշուա Վանգոմանը գրավեց սեփական դարպասը։

Այսպիսով, «Շտուտգարտը» դարձավ Գերմանիայի գավաթակիր և նվաճեց նաև Եվրոպա լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

«Շվաբները» տիտղոսը նվաճեցին 28 տարի անց ու պատմության մեջ չորրորդ անգամ։ Ակումբը նախորդ անգամ Գերմանիայի գավաթակիր դարձել էր 1997 թվականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023