Շտուտգարտը շոկի ենթարկեց Յուվենտուսին` հաղթանակ կորզելով 90+2-րդ րոպեին 🎥
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Գերմանիայի փոխչեմպիոն «Շտուգարտը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում հյուրրնկալվելիս մրցեց «Յուվենտուսի» դեմ։
Կարելի է ասել` անականկալ արդյունք գրանցվեց, քանի որ «Շտուտգարտը» հաղթեց 1:0 հաշվով։
Սեբասիտան Հյոնեսի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց մալիացի վինգեր Էլ Բիլալ Տուրեն, որն աչքի ընկավ 90+2-րդ րոպեին։
Պետք է նշել, որ գերմանական ակումբը գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն և կհաղթեր ավելի խոշոր հաշվով, սակայն «բյանկոներիների» դարպասապահ Մատիա Պերինը կատարեց 9 սեյվ։ Վերջինս նաև հետ մղեց 86-րդ րոպեին «Շտուտգարտի» կիսապաշտպան Էնցո Միյոյի իրացրած 11-մետրանոցը։
Այսպիսով, «Շտուտգարտը» վաստակեց 4 միավոր և 16-րդ տեղում է, թուրինյայ գրանդը 6 միավորով 11-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Էլ Բիլալ Տուրե, Էնցո Միյո, Մատիա Պերին, Յուվենտուս, Շտուտգարտ, Չեմպիոնների-լիգա, Սեբաստիան Հյոնես