Շվեյցարիան ու Ռումինիան նվաճեցին Եվրո-2024-ի ուղեգիր🎥
Եվրո-2024-ի որակավորման փուլի 9-րդ տուրում Ռումինիայի հավաքականը I խմբի շրջանակում Հունգարիայի Ֆելչուտ քաղաքի «Պանչո Արենա» մարզադաշտում մրցեց Իսրայելի դեմ։
Կարելի է ասել` նոմինալ տանտերերը հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 2-րդ րոպեն Էրան Զահավին առաջ մղեց իսրայելցիներին։
Այդուհանդերձ, Ալոն Հազանի թիմի ուրախությունը շատ կարճ տևեց. 10-րդ րոպեին Գեորգ Պուշկաշը հավասարեցրեց հաշիվը։
Հետագայում էլ ռումինացիները շատ ավելի լավ տպավորություն էին թողնում և 63-րդ րոպեին նաև հաղթանակ կորզեցին։
Էդուարդ Յորդանեսկուի թիմի հաղթական գոլը խփեց Յանիս Հաջին։
Այսպիսով, Ռումինիան հաղթեց 2:1 հաշվով։
Իսրայել – Ռումինիա հանդիպմանը զուգահեռաբար Շվեյցարիան սեփական հարկի մրցեց Կոսովոյի դեմ։
Ունենալով խաղային լուրջ առավելություն` շվեյցարացիները չկարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը. գրանցվեց 1:1 հաշիվը։
Մուրատ Յակինի թիմից 47-րդ րոպեին հաշիվը բացեց Ռուբեն Վարգասը, իսկ կոսովարների պատասխան գոլը 82-րդ րոպեին խփեց Մուհամեթ Հյուսենին։
I խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Բելառուս 1:0 Անդորրա
Խմբի մրցաշարային աղյուդակը 9-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- Ռումինիա – 19 միավոր
- Շվեյցարիա – 17
- Իսրայել – 12
- Կոսովո – 11
- Բելառուս – 9
- Անդորրա – 2
Ավելացնենք, որ 9-րդ տուրի արդյունքներից հետո Ռումինիայի և Շվեյցարիայի հավաքականները նվաճեցին Եվրո-2024-ի ուղեգիր։
Իսրայելն էլ մասնակցելու է Ազգերի լիգայի B դիվիզիոնի փլեյ-օֆֆ-ին և նույնպես հնարավորություն ունի դեռևս պայքարել Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գեորգ Պուշկաշ, Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Էդուարդ Յորդանեսկու, Էրան Զահավի, Իսրայելի հավաքական, Կոսովոյի հավաքական, Մուրատ Յակին, Յանիս Հաջի, Շվեյցարիայի հավաքական, Ռուբեն Վարգաս, Ռումինիայի հավաքական