Շվեդները մեկնում են Եվրո-2020, իսկ Իսպանիան տարերքի մեջ էր․ Ռումինիա 0։2 Շվեդիա, Իսպանիա 7։0 Մալթա?
Եվրո-2020-ի որկավորման փուլի 9-րդ տուրում F խմբում այսօր կայացավ 3 հանդիպում։
Խաղային օրվա կենտրոնական հանդիպումը կայացավ Բուխարեստում, որտեղ Եվրոյի ուղեգիր էին խաղարկում Ռումինայի և Շվեդիայի հավաքականները։ Շվեդիայի հավաքականին հաջողվեց հյուրընկալվելիս բարդ խաղում հաղթել Ռումինիայի հավաքականին՝ նվաճելով Եվրոպայի առաջնության ուղեգիր։ Նշենք, որ «Տրե Կունիրը» 2000 թվականից սկսած բաց չի թողել ոչ մի Եվրո։
Խաղն ավարտվեց սկանդինավների 2։0 հաշվով հաղթանակով, իսկ գոլերի հեղինակներ դարձան Մարկուս Բերգն ուն Ռոբին Կուայսոնը։
Ընկերական բնույթ կրող Իսպանիա – Մալթա խաղում տանտերերը ոչ մի շանս չտվեցին եվրոպական գաճաճներին՝ հաղթելով 7։0 հաշվով։
«Ֆուրիա Ռոխայի» կազմում բոլոր գոլերը խփեցին առանձին ֆուտբոլիստները․ աչքի ընկան Ալվարո Մորատան, Սանտի Կասորլան, Ֆրանսիսկո Տոռեսը, Պաբլո Սարաբիան, Դանի Օլմոն, Խերարդ Մորենան, Խեսուս Նավասը։
Իսկ խմբի մյուս խաղում, որը նույնպես չուներ մարզական ոչ մի նշանակություն Օսլոյում Նորվեգիայի հավաքականը 4 անպատսխան գնդակ ուղարկեց Ֆարերյան Կղզիների դարպասը։
# ԵՎՐՈ-2020, Իսպանիայի հավաքական, Շվեդիայի ազգային հավաքական, Ռումինիայի հավաքական