Շվեդիան գոլառատ խաղում հաղթանակ կորզեց Լեհաստանից` նվաճելով ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥
Շվեդիան գոլառատ խաղում հաղթանակ կորզեց Լեհաստանից` նվաճելով ԱԱ-2026-ի ուղեգիր 🎥
01/04/2026 - 00:45

Շվեդիայի ազգային հավաքականը նվաճեց աշխարհի 2026թ. առաջնության ուղեգիր։

Գրեհեմ Փոթերի գլխավորած թիմը եվրոպական գոտու ընտրական մրցաշարի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում 3:2 հաշվով հաղթեց Լեհաստանի հավաքականին։

Շվեդներից գոլերը խփեցին Էնթոնի Էլանգան, Գուստավ Լագերբիլկեն ու Վիկտոր Դյոկերեշը։ Վերջինը տանտերերին Մունդիալի ուղեգիր պարգևեց 88-րդ րոպեին։

«Արծիվներից» աչքի ընկան Նիկոլա Զալևսկին ու Կարոլ Սվիդերսկին։

«Տրե կունիրը» 8 տարի անց նվաճեց աշխարհի առաջնության ուղեգիր։ ԱԱ-2026-ում Շվեդիայի հավաքականը կլինի F խմբում, որտեղ կմրցի Նիդերլանդների, Ճապոնիայի ու Թունիսի թիմերի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026