Շվեդիան սենսացիոն չեմպիոն ունեցավ 🎥
Շվեդիան սենսացիոն չեմպիոն ունեցավ 🎥
21/10/2025 - 00:06

«Մոլբյուն» պատմության մեջ առաջին անգամ դարձել է Շվեդիայի չեմպիոն։

Ալսվենսկանի 27-րդ տուրում Անդերս Տորստենսոնի գլխավորած թիմը հյուրընկալվելիս Յակոբ Բերգստրյոմի ու Թոմ Պետերսոնի գոլերի շնորհիվ հաղթել է «Գյոտեբորգին»։

Ակումբը վաստակել է 66 միավոր ու առաջնության ավարտից երեք տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցներից։

«Մոլբյուն» ակումբի 86 տարվա պատմության ընթացքում ոչ մի տիտղոս չէր նվաճել։ Ակումբը 2009 և 2019թթ. դարձել է Շվեդիայի երկրորդ լիգայի` Սուպերեթանի հաղթող, իսկ 2023թ. հասել է երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ։

«Մոլբյուն» ներկայացնում է Շվեդիայի հարավային Հելևիկ բնակավայրը, որն ունի ընդամենը 1500 բնակիչ։

Ակումբը 2026թ. ամռանը պատմության մեջ առաջին անգամ նաև կմասնակցի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025