Շոտլանդիան անհավատալի գոլեր խփեց Դանիային` 28 տարի անց դուրս գալով Մունդիալ 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի C խմբում Շոտլանդիայի ազգային հավաքականը սեփական դաշտում 4:2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ Դանիայի թիմի նկատմամբ։
Գլազգոյի «Հեմփդեն Պարկ» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը երրորդ րոպեին շրջադարձ անհավանական հարվածով շոտլանդացիներից բացեց Սքոթ Մաքթոմինեյը։
Դանիացիները բաց թողած գոլից հետո տևական ժամանակ տիրում էին նախաձեռնությանը, սակայն միայն 57-րդ րոպեին Ռասմուս Հոյլունի իրացրած 11-մետրանոցի շնորհիվ խփեցին պատասխան գոլը։
Հյուրերը 61-րդ րոպեին մնացին 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտն ստացավ ու դաշտից հեռացվեց Ռամսուս Քրիստենսենը։
78-րդ րոպեին Սթիվ Կլարկի գլխավորած թիմը Լորենս Շենքլենդի խփած գոլից հետո կրկին առաջ անցավ հաշվի մեջ, բայց սկանդինավները նույնիսկ 10 ֆուտբոլիստով 81-րդ րոպեին Պատրիկ Դորգուի ջանքերով նորից խփեցին պատասխան գնդակը։
Այդուհանդերձ, քանական առավելություն ունեցող բրիտանացիները կարողացան հաղթանակի նժարը թեքել իրենց կողմը։
90+3-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով Շոտլանդիայի հաղթական գոլը խփեց Կիրան Թիրնին։ 90+9-ին էլ դաշտի կենտրոնից մրցակցի դարպասը գրավեց Քենի Մաքլինը։
Այսպիսով, Շոտլանդիայի հավաքականը հաղթանակի շնորհիվ վաստակեց 13 միավոր, շրջանցեց հենց Դանիային, բարձրացավ առաջին տեղ` 28 տարի անց և 9-րդ անգամ նվաճելով Մունդիալի ուղեգիր։
Դանիան մնաց 11 միավորով, զբաղեցրեց երկրորդ տեղը և պայքարը կշարունակի անցումային փլեյ-օֆֆ-ում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml