Շիրեր. «Ման. Սիթիին երկու խաղ է բաժանում անմահությունից»

Շիրեր. «Ման. Սիթիին երկու խաղ է բաժանում անմահությունից»

21/05/2023 - 12:09

Անգլիական Պրեմիեր լիգայի պատմության լավագույն ռմբարկու Ալան Շիրերը վստահ է, որ եթե «Մանչեսթեր Սիթին» դառնա թրեբլի հեղինակ, կհասնի անմահության.

«Եթե անկեղծ` «Ման. Սիթիին» երկու խաղ է բաժանում անմահությունից։ Որպեսզի «քաղաքաբնակների» մասին խոսենք այդ կարգավիճակով, նրանց մնացել է խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ինտերի» դեմ։

Եթե նրանք հաղթեն թրեբլ, անհավանական կլինի։ Ա՜յ քեզ հնարավորություն»,- Շիրերի խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հավելենք, որ մայիսի 20-ին «Մանչեսթեր Սիթին» երրորդ անգամ անընդմեջ դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն։

Վերջին 6 տարում «քաղաքաբնակներն» արդեն 5-րդ անգամ են դառնում Պրեմիեր լիգայի չեմպիոն։

Առաջիկա շաբաթներին նրանք Անգլիայի գավաթի եզրափակիչում խաղալու են «Մանչեսթեր Յունայթեդի», իսկ Չեմպիոների լիգայի եզրափակիչում` «Ինտերի» դեմ ու հնարավորություն ունեն դառնալ թրեբլի հեղինակ։

Հավելենք, որ անգլիական ակումբներից միայն «Մանչեսթեր Յունայթեդին» է հաջողվել թրեբլի գրանցել, երբ 1998/99 մրցաշրջանում «կարմիր սատանաները» Սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ դարձան Պրեմիեր լիգայի չեմպիոն, Անգլիայի գավաթակիր և Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023