Շաքիրին պայմանագիր է համաձայնեցրել իր հավանական նոր ակումբի հետ
«Լիվերպուլի» վինգեր Շկեդրան Շաքիրին, ամենայն հավանականությամբ, շուտով կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, շվեյցարացի ֆուտբոլիստը մինչև 2024 թ. պայմանագիր է համաձայնեցրել «Լիոնի» հետ։
Շաքիրին այժմ փորձում է ճնշում գործադրել «Լիվերպուլի» ղեկավարության վրա, որպեսզի բաց թողնեն իրեն և վաճառեն։
Աղբյուրի փոխանցմամբ` «Լիոնը» Շաքիրիի տրանսֆերի դիմաց առաջարկել է 6 մլն եվրո և տարբեր հավելավճարներ, սակայն «Լիվերպուլն» ավելին է ցանկանում ստանալ։ Կողմերի միջև դեռևս համաձայնություն չկա, իսկ բանակցությունները շարունակվում են։
Հիշեցնենք, որ Շկեդրան Շաքիրին մերսիսայդյան ակումբում հանդես է գալիս 2018 թ. հուլիսից, որի կազմում անցկացրել է 63 հանդիպում` դառնալով 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լիոն, Լիվերպուլ, Շկեդրան Շաքիրի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո