Շապեկոենսեի ավիաաղետից ողջ մնացածն այս անգամ ողջ է մնացել խոշոր ավտովթարից հետո
2016 թվականի նոյեմբերի 28-ն ընդունված է համարել համաշխարհային ֆուտբոլի պատմության սև էջերից մեկը, քանի որ այդ օրը բրազիլական «Շապեկոենսե» ակումբն ավիաաղետի զոհ դարձավ, ինչի հետևանքով ակումբի ֆուտբոլիստներից ողջ մնացին միայն 3 ֆուտբոլիստ։ Ողջ էր մնացել նաև ավիատեխնիկ Էդվին Տումիրի Չոկեն։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, Չոկեն վերջերս ողջ է մնացել նաև խոշոր ավտովթարից հետո։
Մարտի 2-ին նա աշխատանքի բերումով Կոչաբամբա քաղաքից ավտոբուսով ողևորվելիս է եղել Չմորե։ Ճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից՝ ցած ընկնելով 150 մետր բարձրությունից։ Նախնական տվյալներով ավտոբուսի 45 ողևորներից 21-ը մահացել են, իսկ ոստիկանությունը չի հերքում զոհերի թվի ավելացումը, քանի որ որոնաղական աշխատանքներ են կատարվում։
Հատկանշական է, որ Էդվին Տումիրի Չոկեն լուրջ վնասվածքներ չի ստացել։ Նա մեջքի քերծվածներ է ստացել, ինչպես նաև վնասվել է նրա ծունկը։ Բժիշկները Չոկեի վիճակը գնահատում են կայուն։
Հավելենք, որ «Շապեկոենսեի» ավիաաղետից հետո կոտրվել էին Չոկեի ձեռքն ու կզակը, իսկ հոսպիտալում պառկել է ընդամենը մի քանի օր, ինչից հետո ուղևորվել է տուն։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

