Շապեկոենսեն վերադարձավ բրազիլական Ա սերիա
«Շապեկոենսեն» մեկ տարի բացակայությունից հետո վերադառնում է Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոն։ Այս մասին իմանում ենք նաև ակումբի Twitter-ի պաշտոնական էջից։
Ակումբը սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության է հասել «Ֆիգեյրենսեի» նկատմամբ և Բ սերիայի ավարտից 4 տուր առաջ ապահովել է հաջորդ մրցաշրջանում իր տեղը Բրազիլիայի բարձրագույն դիվիզիոնում։
2016 թվականի նոյեմբերի 28-ին «Շապեկոենսեյի» ինքնաթիռը ավիավթարի էր ենթարկվել Կոլումբիայում, և ինքնաթիռում եղած 77 հոգուց ողջ էին մնացել միայն 6 մարդ, որոնց թվում է նաև Ալան Ռուշելը, ով այս պահին էլ շարունակում է ելույթները ակումբի կազմում։
# Ալան Ռուշել, Բրազիլական Ա սերիա, Բրազիլական Բ Սերիա, Շապեկոենսե, Ֆիգուեյրենսե