Շախտյորը Շալկեին 1,5 մլն եվրո է վճարել Կոնոպլյանկայի համար
Որոշ մանրամասներ են հայտնի դարձել Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Եվգենի Կոնոպլյանկայի «Շալկեից» «Շախտյոր» տեղափոխությունից:
Ինչպես հայտնում է Bild-ը, ուկրաինական ակումբը 29-ամյա ֆուտբոլիստի համար վճարել է 1,5 մլն եվրո: Պայմանագիրը նախատեսված է 3 տարով:
Կոնոպլյանկան «Շալկեի» կազմում հանդես էր գալիս 2016 թվականից: Բունդեսլիգայի անցած մրցաշրջանում անցկացրած 13 հանդիպումներում ուկրաինացի կիսապաշտպանը խփել է 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում: