Շախտյորը հիանալի մարզավիճակում է 🎥
Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության շրջանակում կայացան վերջին երկու քառորդ եզարփակիչ հանդիպումները։
«Շախտյորը» Գելզենկիրխենում մրցեց շվեյցարական «Բազելի» դեմ։ Լուիս Կաստրոյի սաները ողջ խաղի ընթացքում ունեին առավելություն՝ հաղթելով 4։1 հաշվով։
«Հանքափորների» կազմից գոլերի հեղինակներ դարձան Ժունիոր Մորաեսը, Թայսոնը, Ալան Պատրիկը և Դոդոն, իսկ «Բազելի» միակ գոլը խփեց Ռիկի վան Վոլֆսվինկելը։
Այսպիսով, ուկրաինական ակումբը պայքարը կշարունակի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլում, որի շրջանակում կմցրի «Ինտերի» դեմ։ Խաղը կկայանա օգոստոսի 16-ին։
# Ալան Պատրիկ, Բազել, Դոդո, Եվրոպա-լիգա, Թայսոն, Ժունիոր Մորաես, Ինտեր, Շախտյոր, Ռիկի վան Վոլֆսվինկել