Շախտյորը հաղթեց Անտվերպենին` սահմանելով եռիշխանություն H խմբում 🎥
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Շախտյորը» Համբուրգի «Ֆոլկպարկշտադիոն» մարզադաշտում H խմբի շրջանակում մրցեց «Անտվերպենի» դեմ։
Հավասար պայքարում ընթացած խաղում «հանքափորնորը» հաղթեցին 1:0 հաշվով։
Ուկրաինական ակումբին հաղթանակ պարգևեց 12-րդ րոպեին Նիկոլայ Մատվիենկոյի խփած միակ գոլը։
H խմբի շրջանակում կկայանա ևս մեկ հանդիպում.
«Բարսելոնա» – «Պորտու»
Խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.
- «Բարսելոնա» (անցկացրած 4 խաղ) – 9 միավոր
- «Պորտու» (անցկացրած 4 խաղ) – 9
- «Շախտյոր» – 9
- «Անտվերպեն» – 0
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտվերպեն, Նիկոլայ Մատվիենո, Շախտյոր, Չեմպիոնների-լիգա