Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանը համառ պայքարում հաղթեց Հնդկաստանին
Հնդկաստանի Չենայ քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան։
Այսօր` օգոստոսի 6-ին, կայացան 8-րդ տուրի պարտիաները, որի շրջանամում Հայաստանի հավաքականը համառ պայքարում 2.5-1.5 հաշվով հաղթեց Հնդկաստանին։
Հայաստանի հավաքականին հաղթանակ պարգևեց առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը, ով գրեթե 7 ժամ տևած պայքարում 102-րդ քայլին, ի վերջո, կոտրեց Պենտալա Հարիկիշնայի դիմադրությունը։
Մյուս խաղատախտակների վրա հանդես եկող Հրանտ Մելքումյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ-ոքի։
Նշենք, որ Հայաստանի հավաքականն այս հաղթանակից հետո վաստակեց 15 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Հավելենք, որ 14-ական միավորով 2-րդ հորիզոնականը կիսում են Հնդկաստանի 2-րդ ու Ուզբեկստանի հավաքակնները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Շախմատ