Շալկեն տպավորիչ comeback-ով հաղթեց Սանկտ Պաուլիին` նվաճելով Բունդեսլիգայի ուղեգիր🎥
Երկրորդ Բունդեսլիգայի նախավերջին` 33-րդ տուրի շրջանակում առաջատար «Շալկե-04»-ը Գելզենկիրխենի «Ֆելտինս Արենա» մարզադաշտում մրցեց «Սանկտ Պաուլիի» դեմ։
Տանտերերի համար հանդիպումն անչափ անհաջող սկսվեց, քանի որ արդեն 19-րդ րոպեի դրությամբ «Սանկտ Պաուլին» հաղթում էր 2:0 հաշվով. դուբլի հեղինակ դարձավ 19-ամյա հարձակվող Իգոր Մանատովիչը։
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում «Շալկեի» ֆուտբոլիստներին հաջողվեց հետ բերել կորցրածն ու comback անել` հաղթելով 3:2 հաշվով։
Միքայել Բյուսկենսի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Սիմոն Տերոդեն, Ռոդրիգո Զալազարն էլ աչքի ընկավ մեկ անգամ։
Նշենք, որ Սիմոն Տերոդեն Երկրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 29 խաղում խփել է 29 գոլ ու գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո գելզենկիրխենյան ակումբը վաստակեց 62 միավոր և գլխավորում է Երկրորդ Բունդեսլիգայի է մրցաշարային աղյուսակն ու մեկ տարի անց նվաճեց Բունդեսլիգայի ուղեգիր։
«Սանկտ Պաուլին», 54 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Երկրորդ Բունդեսլիգա, Իգոր Մարտինովիչ, Միքայել Բյուսկենս, Շալկե-04, Ռոդրիգո Զալազար, Սանկտ Պաուլի, Սիմոն Տերոդե