Շալկեի հարձակվողը 90+1-րդ րոպեին հաղթական գոլ խփեց, այնուհետև կտրված ձայնով զվարճալի հարցազրույց տվեց🎥
Երկրորդ Բունդեսլիգայի 32-րդ տուրում «Շալկե-04»-ը հյուրընկալվելիս 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց «Զանդհաուզենի» դեմ խաղում։
Հանդիպման հերոս դարձավ գելզենկիրխենցիների հարձակվող Սիմոն Տերոդեն, ով դարձավ դուբլի հեղինակ, իսկ հաղթական գնդակը խփեց 90+1-րդ րոպեին։
Հանդիպումից հետո 34-ամյա հարձակվողը դարձել է համացանցի հերոսը։
Բանն այն է, որ նա, ամենայն հավանականությամբ, իր թիմի հաջողությունը շատ բուռն է տոնել, ինչի հետևանքով կտրվել էր նրա ձայնը։
Sky Sports-ը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Տերոդեն նման ձայնով հարձազրույց տվել, ինչը բավական զվարճալի է ստացվել։
Նշենք, որ այս հաղթանակից հետո «Շալկեն» վաստակեց 59 միավոր և առաջնության ավարտից 2 տուր առաջ գլխավորում է Երկրորդ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։
Ինչ վերաբերում է Տերոդեին, ապա վերջինս Երկրորդ Բունդեսլիգայի շրջանակում անցկացրած 28 խաղում խփել է 27 գոլ և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Երկրորդ Բունդեսլիգա, Շալկե-04, Սիմոն Տերոդե