Շալկեի երկրպագուները սպառնում են Նյուբելի ծնողներին
«Շալկե-04»-ի երկրպագուները սպառնալիքներ են ուղարկել ակումբի դարպասապահ Ալեքսանդր Նյուբելի ծնողներին, ով մրցաշրջանի ավարտին ազատ գործակալի կարգավիճակով կարիերան շարունակելու է «Բավարիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է abendzeitung-muenchen.de-ն, Գելզենկիրխենը ներկայացնող ակումբի երկրպագուները փնտրել և գտել են Նյուբելի ծնողներին, ովքեր բնակվում են Պադերբորնից ոչ հեռու, գնացել են նրանց աշխատանքի վայր և սկսել են հանդես գալ սպառնալից հայտարարություններով։
Չնայած պատահարին՝ խաղացողի հարազատները որոշել են անտեսել կատարվածը և մեկնել են նավով ճամփորդության։
Նշենք, որ երբ հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Նյուբելը կարիերան շարունակելու է «Բավարիայի» կազմում, «Շալկեի» ղերակավարները որոշում կայացրին զրկել նրան ավագի թևկապից։
# Ալեքսանդր Նյուբել, Բավարիա, Շալկե-04