Շալկեի դարպասապահը կրկնել է Նայջել դե Յոնգի կոպիտ խախտումը?
Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Շալկե-04»-ը սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»։
Հանդիպման 67-րդ րոպեին տանտերերի 23-ամյա դարպասապահ Ալեքսանդր Նյուբելը կոպտագույն խախտում է թույլ տվել՝ անմիջապես հեռացվելով խաղադաշտից։
Գերմանացի դարպասապահի խախտումը հիշեցրել է 2010 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում հոլանդացի Նայջել դե Յոնգի թույլ տված խախտումը, որը նա թույլ էր տվել Խաբի Ալոնսոյի նկատմամբ։
# Ալեքսանդր Նյուբել, Նայջել դե Յոնգ, Շալկե-04