Նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն հաղթեց Մոնակոյին ?
Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում նորընծա չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալել էր «Մոնակոյին»: Տանտերը հաղթեցին 3:1 հաշվով:
Հեթ տրիկ է ձևակերպել Կիլիան Մբապեն՝ գոլ խփելով 15-րդ, 38-րդ և 56-րդ րոպեներին: «Մոնակոյի» միակ գոլը հիմնական ժամանակի ավարտից 10 րոպե առաջ խփել է Ալեքսանդր Գոլովինը:
Խաղադաշտ է վերադարձել Նեյմարը՝ փոխարինման մտնելով երկրորդ խաղակեսի մեկնարկում:
ՊՍԺ-ն, որը մինչև այդ հանդիպումը «Լիլի» ոչ-ոքիից հետո հռչակվել էր չեմպիոն, աղյուսակը գլխավորում է 84 միավորով, «Մոնակոն» 32 միավորով 16-րդն է:
# Լիգա-1, Կիլիան-Մբապե, Նեյմար, ՊՍԺ