Նույնիսկ Հենոյի գոլը չփրկեց Ռոմային?

Նույնիսկ Հենոյի գոլը չփրկեց Ռոմային?

08/02/2020 - 01:55

Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի մեկնարկային խաղում «Ռոման» սեփական հարկի տակ 2։3 հաշվով պարտվեց «Բոլոնիային»։

Հյուրերի կազում դուբլի հեղինակ դարձավ հարձակվող Մուսա Բարոուն, մեկ գնդակ էլ հեղինակեց Ռոբերտո Օրսոլինին։ Հռոմեական ակումբի կազմից աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը, ով մեկ ամսվա դադարից հետո վերադարձել էր խաղադաշտ՝ խփելով 2020թ․ իր առաջին գնդակը։ «Ռոմայի» մյուս գոլն էլ գրանցվեց «Բոլոնիայի» պաշտպան Ստեֆանո Դենսվիլի անվան դիմաց՝ որպես ինքնագոլ։

Այս պարտությունը հռոմեական ակումբի համար դարձավ երրորդը վերջին 4 հանդիպումներում։ Պաուլու Ֆոնսեկայի սաները մնացին 39 միավորով և զբաղեցնում են 5-րդ հորիզոնականը։ «Բոլոնիան» 33 միավորով բարձրացավ եվրագավաթային ուղեգիր տվող 6-րդ հորզիոնական։

Հենոյի գոլը․

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023