Նույնիսկ գերմոտիվացված Մեսսին չփրկեց Բարսելոնային պարտությունից?
Սաուդյան Արաբիայում շարունակվում է Իսպանիայի սուպերգավաթի մրցաշարը, որի շրջանակում կայացավ երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը։
«Ատլետիկո Մադրիդը» 3։2 հաշվով անհավանական հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։
Առաջին խաղաղակեսն ընդնհանուր առամամբ անցավ հետազոտական բնույթի պայքարում․ թիմերը փորձում էին հասկանալ, թե ինչպես կարող են գտնել մրցակցի թույլ կողմերը։ Ի վերջո, առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։
Իսկ երկրորդ խաղակեսն անցավ ֆանտաստիկ պայքարում։ «Ատլետիկոյի» կազմում ընդմիջմանը դուրս եկած Կոկեն երկրորդ խաղակեսի մեկնարկից 20 վայրկյան անց բացեց խաղի հաշվիը։
Այնուհետև, «Բարսելոնան» ամբողջ նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը։ Բաց թողած գոլից ընդամենը 5 րոպե անց՝ 51-րդ րոպեին Լեո Մեսսին հավասարեցրեց հաշվիը։ 60-րդ րոպեին Լեո Մեսսին երկրորդ անգամ գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարը տեսակրկնապատկերը դիտելուց հետո ձեռքով խաղ նկատեց Մեսսիի մոտ՝ չարձանագրելով գոլը։
Սակայն, 62-րդ րոպեին Անտուան Գրիզմանը գրավեց իր նախկին թիմի դարպասը` առաջ մղելով կատալոնական ակումբին։ 74-րդ րոպեին կատալոնացիները ևս մեկ անգամ գրավեցին Յան Օբլակի պաշտպանած դարպասը։ Տուգանայինի խաղարկումից հետո Արթուրը Վիդալի փոխանցումից հետո աչքի էր ընկել Ժերար Պիկեն, սակայն մրցավարը կրկին չարձանագրեց գոլը, քանի որ Արթուրո Վիդալը խաղից դուրս իրավիճակում էր։
Այդ դրվագից հետո էլ «Բարսելոնան» ունեցավ պահեր, սակայն Յան Օբլակը իր բարձրության վրա էր։ 81-րդ րոպեին «Ատլետիկոն» 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեց, որը հստակ իրացրեց Ալվարո Մորատան, իսկ 86-րդ րոպեին կատալոնական ակումբը կոպիտ սխալ թույլ տվեց դաշտի կենտրոնում, Անխել Կոռան դուրս գալով մեն-մենակ Նետոյի դիմաց, գրավեց դարպասը՝ անհավանական հաղթանակ պարգևելով իր թիմին։
Ընդհանուր առմամբ «Բարսելոնան» ունենալով լուրջ առավելություն՝ պաշտպանությունում թույլ տված անմիտ ու մանկական սխալների պատճառով չկարողացավ խաղը հասցնել տրամաբանական ավարտին։
Այսպիսով, հունվարի 12-ին՝ Երևանի ժամանակով 20։00-ին, Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչի շրջանակում կդիտենք Մադրիդյան դերբի. իրար դեմ դուրս կգան «Ռեաը» և «Ատլետիկոն»։
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Իսպանիայի սուպերգավաթ