Նորվիչի ֆուտբոլիստներից մեկը վարակված է Covid-19-ով․ նա վերջերս մասնակցել է Տոտենհեմի դեմ ընկերական հանդիպմանը

Նորվիչի ֆուտբոլիստներից մեկը վարակված է Covid-19-ով․ նա վերջերս մասնակցել է Տոտենհեմի դեմ ընկերական հանդիպմանը

14/06/2020 - 15:17

Անգլիական Պրեմիեր լիգան ներկայցնող «Նորվիչը» պաշտոնական կայքում հայտնել է, որ ակումբի ֆուտբոլիստներից մեկը վարակվել է կորոնավիրուսով։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ըստ հերթական թեստավորման պատասխանների՝ Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների շրջանակում երկու նոր վարակակիր կա։

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, «Նորվիչի» կազմից վարակված ֆուտբոլիստը, ում անունը չի հրապարակվում, նախորդ շաբաթ մասնակցել է «Տոտենհեմի» դեմ ընկերական հանդիպմանը։ Ըստ Պրեմիեր լիգայի կանոնակարգի՝ ֆուտբոլիստը պետք է ուղարկվի յոթօրյա ինքնամեկուսացման, ինչից հետո պետք է կրկնակի թեստավորում անցնի, եթե պատասխանը բացասական լինի, խաղացողին հնարավորություն կտրվի միանալ ակումբին։

Հիշեցնենք, որ ԱՊԼ-ն վերսկսվելու է հունիսի 17-ին։ Այդ օրը կկայանան 28-րդ տուրից հետաձգված երկու հանդիպում։ «Աստոն Վիլլան» կմրցի «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ, իսկ «Մանչեսթեր Սիթին»՝ «Արսենալի»։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023