Նորվիչը 3 տարի անց վերադառնում է ԱՊԼ
Չեմպիոնշիպի 45-րդ տուրում «Նորվիչը» 2:1 հաշվով հաղթեց «Բլեքբերնին»:
Մրցաշրջանից մեկ տուր առաջ Դանիել Ֆարկեի թիմը ապահովեց առնվազն 2-րդ տեղը մրցաշարային աղյուսակում, ինչը թույլ է տալիս ակումբին դուրս գալ ԱՊԼ:
«Նորվիչը» ԱՊԼ-ում վերջին անգամ խաղացել էր 2015/16 մրցաշրջանում:
2-րդ տեղում ընթանում է «Շեֆիլդ Յունայթեդը», որը նույնպես ապահովել է իր տեղը ԱՊԼ-ում:
