Նորվեգիան խոշոր հաշվով հաղթեց Իտալիային` 28 տարի անց նվաճելով ԱԱ-ի ուղեգիր 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի I խմբի վերջին 8-րդ տուրում Նորվեգիայի ազգային հավաքականը Միլանի «Սան Սիրո» ստադիոնում 4:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Իտալիայի թիմի նկատմամբ։
«Սկուադրա աձուրիից» հաշիվը 11-րդ րոպեին բացեց Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն, սակայն հյուրերը երկրորդ խաղակեսում չորս անպատասխան գնդակ ուղարկեցին Ջանլուիջի Դոնարումայի պաշտպանած դարպասը։
«Վիկինգներից» դուբլ գրանցեց Էրլինգ Հոլանդը, մեկական անգամ էլ աչքի ընկավ Անտոնիո Նուսան ու Յորգեն Շտրանդ Լարսենը։
I խմբում ևս մեկ հանդիպում է կայացել 8-րդ տուրում.
Իսրայել 4:1 Մոլդովա
Խմբի մրցաշարային աղյուսկը վերջանակն ստացավ հետևյալ տեսքը.
- Նորվեգիա – 24 միավոր
- Իտալիա – 18
- Իսրայել – 12
- Էտսոնիա – 4
- Մոլդովա – 1
Այսպիսով Սոլե Սոլբակենի գլխավորած Նորվեգայի հավաքականը հաղթեց անցկացրած բոլոր խաղերը և 28 տարի անց նվաճեց Մունդիալի ուղեգիր։ «Վիկինգները» աշխարհի առաջնությանըճ վերջին անգամ մասնակցել են 1998 թվականին։
Իտալիայի հավաքականը հանդես կգա անցումային փլեյ-օֆֆ-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml