Նորվեգացի «մարդասպանի» ֆանտաստիկ «կրակոցը» Հյուսիսային Իռլանդիայի դարպասը🎥
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երկրորդ տուրի շրջանակում Նորվեգիայի հավաքականը Բելֆաստում հյուրընկալվել էր հյուսիսիռալնդացիներին՝ քարը քարի վրա չթողնելով մրցակցին։ «Վիկինգները» հաղթեցին 5։1 հաշվով։
Խաղի հերոսներից մեկը դարձավ 20-ամյա հարձակվող Էրլինգ Հալանդը, ով խփեց երկու գոլ և կատարեց մեկ գոլային փոխանցում։ Հատկապես տպավորիչ ստացվեց նրա առաջին գնդակը, երբ 7-րդ րոպեին օգտվեց մրցակցի պաշտպանների անփույթ գործողություններից և ֆանտաստիկ հեռահար «կրակոցով» գրավեց Բեյլի Պիկոկ-Ֆարելի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։1։
# Ազգերի լիգա, Էրլինգ Հալանդ, Հյուսիսային Իռլանդիայի հավաքական, Նորվեգիայի հավաքական