Նորեկները հաղթանակ պարգևեցին «Ուրարտուին» «Արարատ-Արմենիայի» դեմ սկզբունքային խաղում 🎥
Fastex Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Ուրարտուն» Չարենցավանի «Քաղաքային» մարզադաշտում մրցեց «Արարատ-Արմենիայի» դեմ։
Համառ պայքարում հյուրերը հաղթեցին 2:1 հաշվով։ «Ուրարտուի» հաղթական գոլերը խփեցին թիմի նորեկներ, բրազիլացի վինգեր Բրունո Միշելը և Հայաստանի Մ-21 հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը։
Նոմինալ տանտերերից աչքի ընկավ Հովհաննես Հարությունյանը։
Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 41 միավորով երկրորդ տեղում է, «Արարատ-Արմենիան» 35 միավորով` 4-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա, Արարատ-Արմենիա, Բարձրագույն-խումբ, Բրունո Միշել, Դմիտրի Գունկո, Հայաստանի-առաջնություն, ՀՊԼ, Նիկոլաս Կալուկյան, Ուրարտու