Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կփոխի ակումբը
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը կփոխի ակումբը
06/01/2026 - 20:34

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը 2026թ. մրցաշրջանը վարձավճարով հանդես կգա Մենդոսայի «Խիմնասա և Էսգրիմայում», հաստատում է TyC Sports-ի լրագրող Գերման Գարսիա Գրովան։

Արգենտինական ակումբը վարձակալության ավարտին կունենա նաև 29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու պայմանագրային իրավունք։

Բալեկյանը 2024թ. օգոստոսից վարձավճարով հանդես էր գալիս Լա Պլատայի «Խիմնասիայում», 30 խաղում խփել է 1 գոլ։

Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը շարունակում է պատկանել «Բոկա Խունիորսին»։ Նա Արգենտինայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկի կազմը համալրել է 2021թ. հուլիսին, որի կազմում 56 խաղում գրանցել է 4 գոլ ու 3 ասիստ։

«Խիմնասիա և Էսգրման» 2025թ. հաղթել է Արգենտինայի երկրորդ լիգայում ու այս տարի հանդես կգա Լիգա Պրոֆեսիոնալում։

Արգենտինայի բարձրագույն առաջնության Ապերտուրան կմեկնարկի հունվարի 23-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025