Նովակ Ջոկովիչը կարիերայի վատագույն ցուցանիշն է գրանցել Մեծ սաղավարտի մրցաշարերում
Մելբուռնում մոտենում է ավարտին թենիսի Մեծ սաղավարտի Ավստրալիայի բաց առաջնությունը։
Մրցաշարի կիսաեզրափակիչի շրջանակում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը չորս սեթում` 1:6, 2:6, 7:6 (8:6), 3:6 հաշվով պարտվեց Յանիկ Սիներին։
Սերբ թենիսիստը մրցախաղի ընթացքում ոչ մի անգամ չկարողացավ հաղթել մրցակցի մատուցման ժամանակ։
Դեռ ավելին` 36-ամյա թենիսիստը հանդիպման ընթացքում չի ունեցել ոչ մի բրեյք փոյինթ։
Ինչպես հայտնում է BBC-ն, Ջոկովիչը կարիերայում առաջին անգամ Մեծ սաղավարտի մրցաշարերի շրջանակում մրցախաղի ընթացքում չի ունեցել ոչ մի բրեյք փոյինթ։
Նշենք, որ Ջոկովիչը Մեծ սաղավարտի մրցաշարերի շրջանակում անցկացրել է 415 հանդիպում` տոնելով 366 հաղթանակ։
Նա 24 անգամ հաղթել է Մեծ սաղավարտի մրցաշարերը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ավստրալիայի բաց առաջնություն, Թենիս, Մեծ սաղավարտ, Յանիկ Սիներ, Նովակ Ջոկովիչ