Նոյերը կարիերայի առաջին կարմիր քարտն է ստացել 🎥
Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» սեփական դաշտում մրցում է Լևերկուզենի «Բայերի» դեմ։
Մյունխենյան ակումբից 17-րդ րոպեին դարպասապահ Մանուել Նոյերը սեփական տուգանային հրապարակի սահմաններից դուրս կոպիտ խախտում թույլ տվեց մրցակցի պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգի նկատմամբ և կարիերայում առաջին կարմիր քարտը ստացավ` հեռացվելով դաշտից։
Նշենք, որ մինչև «Բայերի» դեմ խաղը 38-ամյա դարպասպաահն ակումբային մակարդակով և Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 924 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# DFB-Pokal, Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Գերմանիայի գավաթ, Մանուել Նոյեր